Արմինֆո. <Ռուսալը> մտադիր է վերականգնել արտադրությունը Երևանի <Արմենալ> գործարանում։ Այս մասին <Ռոյթերս> - ին հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Նիկիտինը։ <Ինչ վերաբերում է Հայաստանին, շուկաները կվերականգնվեն, համապատասխանաբար, արտադրությունը կվերադարձնենք նախկին մակարդակին>, - նշել է գլխավոր տնօրենը:
Նա նաեւ հայտնել է, որ ընթացիկ տարվա համար ընկերության առանցքային խնդիրը կլինի վերադարձն այն պայմանագրերին, որոնք եղել են մինչեւ 2018 թվականի ապրիլը: <Մենք նպատակ ենք դնում, որպեսզի հաջորդ տարի պակաս չլինի, և առաջիկա հինգ տարիներին նախատեսում ենք ավելացնել այդ մասնաբաժինը մինչև 60% և ավելի>,- ասել է նա:
Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընթացիկ տարի ներդրումների ծավալները կկազմեն 900 մլն դոլար: Նշենք, որ <ՌՈՒՍԱԼ>-ի կազմի մեջ մտնող <Արմենալ> գործարանում արտադրության ծավալների վերականգնման մասին վկայում են նաեւ վիճակագրության տվյալները: Եթե ընթացիկ տարվա հունվարին ձեռնարկությունում արտադրվել է շուրջ 2100 տոննա ալյումինե փայլաթիթեղ, ապա արդեն փետրվարին այդ ցուցանիշն աճել է մինչեւ 2600 տոննա: Համապատասխանաբար, աճել են նաև արտադրանքի արտահանման ծավալները։
Վաշինգտոնը հունվարին չեղարկել է պատժամիջոցները ռուսական <Ռուսալ> ալյումինե հսկայի և վերջինիս դուստր կառույցների, այդ թվում ՝ <Արմենալ> գործարանի նկատմամբ, որոնց ճնշման տակ վերջիններս 9 ամիս գտնվում էին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |