Արմինֆո. 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր՚, - գրել է Հայաստանի վարչապետը:
Ավելի վաղ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա համեմատ, տպագրվել է 12.5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում առևտրի արձանագրված շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դրամով:
Նշենք, որ 2019 թվականի համար հաստատված բյուջեի համաձայն, 4,9% տնտեսական աճի պայմաններում եկամուտների գծով համախմբված բյուջեն գնահատվում է 1,533,6 մլրդ դրամ՝ 2018 թվի 1,343.5 մլրդ դրամի -ի փոխարեն, իսկ ծախսերի գծով՝ 1,685.2 մլրդ դրամ՝ 1,500.5- մլրդ դրամի դիմաց: Դեֆիցիտը կկազմի 151,6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2,2%։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |