Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դադարեցրել է «Սպայկա՚ խոշոր տրանսպորտային ընկերության հետ 67 մլն դոլարի ներդրումային պայմանագիրը՝ ձեռնարկության տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կապակցությամբ: Այդ մասին ապրիլի 5 - ին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը ՝ «Սպայկա՚ ՍՊԸ ղեկավարը։
«Երկուշաբթի օրը միջոցները պետք է փոխանցվեին մեր հաշվեհամարին, սակայն ես զանգ ստացա բանկից, եւ ինձ հայտնեցին, որ գործարքը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ընթանում է ինձ հետ կապված քրեական հետաքննություն՚, - ասել է նա:
Ընկերության ղեկավարը նշել է, որ ֆինանսավորումը նախատեսված է եղել ծրագրի իրականացման համար, որի շնորհիվ Հայաստանում կստեղծվի հազար աշխատատեղ ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Բացի այդ, մինչեւ նոյեմբեր շինարարական աշխատանքների իրականացման համար պահանջվում էր շուրջ 500 մարդ, որոնք կապահովվեին աշխատանքով 10-11 ամսվա ընթացքում: «67 մլն դոլար Մենք պետք է ստանայինք անմիջականորեն ԵԱԶԲ-ից, 22 մլն դոլար՝ այլ բանկից, իսկ մնացած մասը՝ փակեինք սեփական միջոցների հաշվին՚, - ընդգծել է գործարարը:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում սխալ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբր «Սպայկա՚ ՍՊԸ ղեկավարը ձերբակալվել է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար։ Ղազարյանին ոչ ոք չի ձերբակալել։ Սակայն ՊԵԿ քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Ըստ ՊԵԿ վարկածի, «Սպայկայի՚ ղեկավարությունը 2014-2015 թթ.ընթացքում ձեռք է բերել պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ երրորդ երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն` Լեհաստանում, Բելգիայում՝ Հայաստան դրանց հետագա ներմուծման համար: 01.01.2015-11.01.2016 թթ. ժամանակահատվածում ապրանքը Վրաստանի տարածքով ներկրվել է Հայաստան: Վրաստանի մաքսային սահմանին Հայաստան ներմուծելիս վրացի մաքսավորներին ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, նշելով իրական տվյալները, այդ թվում՝ իրական ինվոյսները:
Սակայն արդեն հայ մաքսավորներին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներկրվող արտադրանքն ազատվել է մաքսատուրքերի և ԱԱՀ վճարումից, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ՚ ՍՊԸ-ն, որը նույնպես կառավարվում է «Սպայկայի՚ ղեկավարության կողմից։
Այսպիսով, ինչպես նշում է ՊԵԿ-ը, 01.01.2015-11.01.2016 թթ. փորձագիտական եզրակացության հիման վրա, կիրառելով նշված «հնարամիտ՚ եղանակը, ժամանակին չհայտարարագրելով ներկրվող արտադրանքի մասին իրական տվյալները, «դիտավորությամբ՚ բյուջե չվճարելով տուրքը եւ պարտադիր այլ վճարները, «Սպայկա՚ ՍՊԸ-ն 7 036 666 312 դրամ պակաս մաքսատուրք եւ հարկեր է վճարել:
Որոշելով անդրադառնալ քաղաքական թեմային ՝ Ղազարյանն իրեն տարանջատել է Հայաստանի նախկին իշխանություններից, նշելով, որ ընկերությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ոչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, որոնց անունների հետ տարիներ շարունակ և լրատվամիջոցներով, և երկրի հասարակությունն ասոցացնում էին ընկերությունը։ Նրա խոսքով՝ ընկերությունը այն ժամանակ նախընտրել է անտեսել այդ տեղեկությունները, չարձագանքել դրանց՝ «թող գրեն՚։ Ղազարյանը հետաքրքրվողներին խորհուրդ է տվել ընկերության սեփականատերերին ծանոթանալ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքում:
Դրա հետ մեկտեղ Ղազարյանը նշել է, որ ՊԵԿ-ի վարկածով պետությանը հասցված 7 մլրդ դրամի վնասը չի համապատասխանում իրականությանը եւ վերաբերում է մեկ այլ իրավաբանական անձի՝ «Գրինպրոդուկտ՚ ՍՊԸ-ին, որին, ըստ նրա, ՊԵԿ-ի ներկայացուցիչները ինչ-որ կերպ կապել են «Սպայկա՚ ՍՊԸ հետ: Նա հերքել է այդ երկու ընկերությունների փոխկապակցվածությունը, հայտարարելով, որ հարկայինները, «չգտնելով «Գրինպրոդուկտի՚ կողմից վճարողներին՚, չեն կարողանում փակել այդ հարցը և այդ պատճառով անօրինական կերպով կապել են «Սպայկա՚ ՍՊԸ ի հետ՝ այդ միջոցները բռնագանձելու համար՚, - ընդգծել է նա։
«Մենք բաց ենք: Ավելին, տրամադրել ենք մեր բոլոր տվյալները, կոդերը, սերվերները։ Ինչու՞ առողջ ձեւաչափով չեն քննարկում նման պարտքի առկայության մասին՚, - դիմել է նա ՊԵԿ ներկայացուցիչներին։ Ընդ որում, գործարարը նշել է, որ ձեռնարկությունը պատրաստ է մարել պետության հանդեպ պարտքը, սակայն իրականությանը համապատասխանող գումարի չափով: Վերջում Ղազարյանը նշել է, որ նույնիսկ իրեն կալանավորելու միջնորդությունը բավարարելու դեպքում ձեռնարկությունը կշարունակի իր գործունեությունը, սակայն «սպառնացել է, չբացառելով, որ ֆերմերներից գյուղմթերքի գնման գործընթացը այդ դեպքում կարող է դադարեցվել: