Արմինֆո.Հայաստանում կոնյակի և գինու արտադրության ևս մեկ գործարան կկառուցվի։ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում բավարարել է <Մանուկյան կոնյակի գործարան> ընկերության հայտը՝ տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման համար երեք տարի ժամկետով ԱԱՀ վճարումներից ազատելու մասին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով ՝ ձեռնարկությունը նախատեսվում է կառուցել Բալահովիտ համայնքում։ Ընկերությունը երեք տարվա ընթացքում մտադիր է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում, որից 1,1 մլրդ դրամը կուղղվի անհրաժեշտ սարքավորումների գնմանը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ ՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Նշենք, որ գործարանը կառուցում է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |