Արմինֆո. Հայաստանի քաղաքացիներն սկսել են ավելի շատ վստահել հանրապետության ֆինանսական ինստիտուտներին։ Այդ մասին մայիսի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես, Վարչապետի խոսքով, 2019 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանի պետական պարտատոմսերի ծավալները գնահատվում են 6,3 մլրդ դրամ։
Նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2,2 մլրդ դրամով։ ՙԴա խոսում է հանրապետության ֆինանսական գործիքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման մասին՚, - նշել է նա:
Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են կամավոր հայտարարագրել իրենց եկամուտները։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հարկատու ֆիզիկական անձինք սկսել են ավելի հաճախ հարկային հայտարարագրեր ներկայացնել հարկային մարմին։ Այսպես, ըստ վարչապետի, ՊԵԿ ներկայացվել է 6323 հարկային հայտարարագիր՝ նախորդ հարկային շրջանի 3021-ի դիմաց։ Նրանց թվում, ովքեր կամավոր հայտարարագրել են իրենց եկամուտները, կան նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Ընդ որում, ինչպես նշել է նա, մեկ տարվա ընթացքում հարկային իրավախախտումների վերաբերյալ հարուցվել է 1446 քրեական գործ: Պետությանը պատճառվել է 89.3 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 32 մլրդ դրամ։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |