Արմինֆո.ԵԱՏՄ-ն պլանաչափորեն զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսությունների համար։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստում, հաղորդում է informburo.kz:
Փաշինյանի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ ՙԱյս տարի խորհուրդը նշում է երկու հոբելյան (Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ՝ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակը եւ ԵԱՏՄ շուրջ պայմանագրի ստորագրման հնգամյակը - խմբ.): Պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն պլանաչափորեն զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսությունների համար՚, - ասել է նա ։
Հայաստանի վարչապետը նշել է, որ այսօր ընդլայնվում է գործընկերների շրջանակը, այդ թվում ՝ այժմ ուժի մեջ կմտնի Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն տեղեկատվության փոխանակման շուրջ պայմանագրեր են ստորագրվել Չինաստանի, Վիետնամի հետ, ակտիվ բանակցություններ են ընթանում նաև Սինգապուրի և Եգիպտոսի հետ: ՙԵվ ես հույս ունեմ, որ այդ բանակցային գործընթացները կբերեն կոնկրետ արդյունքներ և կբացեն հնարավորություններ՚,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի առանձնահատուկ դերը այդ ինտեգրացիոն նախագծի ստեղծման գործում: ՙ25 տարի առաջ Նուրսուլթան Նազարբաեւն առաջին անգամ առաջարկեց եվրասիական ինտեգրման գաղափարը, հինգ տարի առաջ այդ գաղափարը կյանքի կոչվեց՚, - նշել է վարչապետը:
ՙԱյժմ Մեր նպատակն է աշխատել ԵԱՏՄ հետագա զարգացման վրա, միությունը դարձնել ավելի արդյունավետ, գրավիչ մեր միջազգային գործընկերների համար։ Հուսով եմ, որ այսօր մեր որոշումները կնպաստեն զարգացմանը։ Մաղթում եմ հաջող աշխատանք՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոբելյանական գագաթաժողովն անցկացվում է Հայաստանի նախագահությամբ։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |