Արմինֆո. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նորմալ է համարում Եվրասիական միության ներսում վեճերի լուծումը ԵԱՏՄ դատարան դիմելու միջոցով, ակնկալում է այդ մարմնի հեղինակության բարձրացում: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը"։
"Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես, ընդհանրապես, կողմ եմ դատական ձևի լիովին օգտագործմանը։ Որոշ դեպքերում, եթե չի կարողանում համաձայնության գալ, կամ դիրքորոշումները անհամատեղելի են, դա կարող է լինել ինչ-որ կերպ: Ի վերջո, կարելի է դիմել իրավազոր մարմին, այսինքն ՝ դատարան, և ասել՝ լուծիր մեր վեճը", - հայտարարել է Մեդվեդևը "Ռոսիա 24" հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման հնգամյակի առնչությամբ։
Ընդ որում, Մեդվեդեւն ընդգծել է, որ "դատարանի որոշումը հեղինակավոր կլինի միայն այն դեպքում, եթե այն լինի անթերի, առանց որեւէ մեկնաբանության կատարվի բոլոր կողմերի կողմից, այսինքն, դատարանը այդ իմաստով պետք է լինի բարձրագույն ատյան։ Հուսով եմ, որ մեր ինտեգրացիոն միավորման դատարանն էլ որոշակի հեռանկարում կհասնի հեղինակության նման մակարդակի", - ասել է Մեդվեդևը։ Նա խոստովանել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ներսում վեճեր "ծագում են մշտապես"։ "Վեճերը շարունակվում են, դա նորմալ է։ Եվ մեր վերջին միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայաստանում, մենք բավական երկար վիճել ենք և բովանդակային, և երկկողմ հարցերի շուրջ", - ասել է ՌԴ վարչապետը։ Հարցին, թե ինչ է իրենից ներկայացնելու ԵԱՏՄ-ն հինգ տարի անց, Մեդվեդևը չի բացառել, որ դրա կազմը կարող է ընդլայնվել։ "Մեր դաշինքը բաց է, մենք հիմա ունենք նաև դիտորդներլ, միգուցե, կազմը ընդլայնվի", - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: "Ինձ համար Եվրասիական միությունը պատմական առումով մոտ պետությունների ինտեգրման այնպիսի ձև է, որը հանգեցնում է մեր ժողովուրդների կյանքի բարելավման։ Միայն այդ առումով եմ ես նայում Եվրասիական միության ապագային", - հավելել է նա։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |