Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում էին՝ AfD խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ամին-Պաուլ Համփելը, Մարկուս Ֆրոնմայերը, Վալդեմար Հերթը, ինչպես նաև Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորներ Անդրեաս Քալբիցը, Անդրեաս Գալաուն և Բիրգիթ Բեսինը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցերին։
Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրել է հյուրերին, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնությանը։
Անդրադառնալով երկրի տնտեսական ներկայիս վիճակին՝ նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումները, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, գործող առևտրային ռեժիմները։
Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել Մանե Ադամյանին Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումների համապարփակ ներկայացման համար։ Այնուհետև հյուրերը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող հարցեր են ուղղել նախարարի տեղակալին․ մասնավորապես նրանց հետաքրքրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորությունները։
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականին աճել է 28%-ով՝ կազմելով 428 մլն: Մասնավորապես, արտահանումն աճել է 2,2%-ով՝ կազմելով 136.1 մլն, ներմուծման ծավալներն ավելացել ենը 45,1%-ով՝ մինչև 291.9 մլն:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |