Արմինֆո. Մայիսի 28-ին Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է լատվիական «Էյր Բալթիկե ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Գաուսի (Martin Gauss) հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից տնտեսության և հատկապես ավիափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ ուղիղ ավիաչվերթների առկայությունը մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի հետ տնտեսական հարաբերությունների, մարդկային շփումների և զբոսաշրջության զարգացման համար։
«Էյր Բալթիկե ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրենն իր հերթին նշել է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի հետ ուղիղ չվերթը վերաբացելու հավանականությունը բավական բարձր է գնահատվել։
Մարտին Գաուսը միաժամանակ հավելել է, որ տեխնիկական վերազինման գործընթացը և առաջիկա տարիների համար ավիաընկերության զարգացման ծրագիրը ավարտին հասցնելուց հետո իրենք միանշանակ կանդրադառնան Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը և տարանցիկ չվերթների իրականացման հնարավորությանը։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |