Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 16:39
Նաիրա Բադալյան

Երևանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար

Երևանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար

Արմինֆո. Պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է Երևանի Ծիծեռնակաբերդի 33 հասցեի և դրան հարակից հողամասերում կառուցել Building Owners and Managers Association` BOMA (Շինության սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիա) ստանդարտի A-class շենք և ենթակառուցվածք:

 

Գործադիրը հավանություն է տվել Արմեն Տեր-Տաճատյանի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն է տրվել հողամասը վերջինիս ուղղակի վաճառքով օտարելուն: Ներդրումային ծրագրով նախատեսվում է առնվազն 130 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին շինարարության թույլտվության տրամադրման պահից 48-54 ամսվա ընթացքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար: Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ստեղծվելու է 20 աշխատատեղ, շինարարության իրականացման փուլում՝ 400 աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 300 աշխատատեղ: