Արմինֆո."Կորպորասիոն Ամերիկան" կատարելագործում է Հայաստանում մատուցվող ծառայությունները՝ դառնալով աշխարհի լավագույն օպերատորներից մեկը։ Հունիսի 4-ին "Կորպորասիոն Ամերիկայի" ղեկավարների գագաթնաժողովում այդ մասին հայտարարել Է կորպորացիայի գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը։
"Հայաստանը մեր նախնիների հայրենիքն է, և այն առանձնահատուկ զգացմունքներ է առաջացնում", - ասել է նա: Այդ կապակցությամբ, ընկերության ղեկավարությունը Հայաստանում լրացուցիչ արժեք ստեղծելու համար որոշել է միջոցներ ներդնել հենց այն ոլորտում, որի մասին առավելագույնս տեղեկացված է։ Կորպորացիայի ներկայացուցչի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանը ոչ միայն նոր հնարավորություններ են, այլեւ լրացուցիչ մարտահրավերներ: Մարտին Էռնեկյանը Հայաստանի կառավարության հետ հետագա արդյունավետ համագործակցության հույս է հայտնել: Իր հերթին կորպորացիայի գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ կոնցեսիոները կբարելավի մատուցվող ծառայությունների որակը եւ կդառնա աշխարհում լավագույն օպերատորը:
2018 թվականի դեկտեմբերին միջազգային օդանավակայանների խորհուրդը (ACI) հայտնել էր Մարտին Էռնեկյանին ACI-ի նախագահ ընտրելու մասին: Մարտին Էռնեկյանը "Կորպորասիոն Ամերիկա" ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդո Երնեկյանի զարմիկն է, որի հավատարմագրային կառավարման մեջ են նաեւ Երեւանի "Զվարթնոց" եւ Գյումրիի "Շիրակ" օդանավակայանները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |