Արմինֆո. Հայաստանում տոկոսադրույքները կարող են նվազել։ Նման կանխատեսում է հնչեցրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը՝ հունիսի 11-ին Բանկի բաժնետերերի 12-րդ ընդհանուր ժողովին նվիրված միջոցառման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին:
Նա նշել է, որ 2018 թվականին Հայաստանի բանկային համակարգում նկատվել է տոկոսադրույքների նվազում, ինչը, հիմնականում, կապված է եղել շուկայում բարձր մրցակցության հետ: 2019 թվականին, ըստ Ա.Օսիպյանի, բացի այդ գործոնից, միջազգային շուկայից դրական ազդակներ են ստացվում: Այս համատեքստում նա նշել է Libor տոկոսադրույքը, որը նույնպես նվազում է` տարեսկզբի 2,8 տոկոսից մինչեւ 2,4 տոկոս՝ վեց ամսվա ընթացքում: "Կարծում եմ, որ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ 2019 թվականին Libor-ը աճ չի ցուցաբերի", - եզրափակել է բանկիրը:
Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, ավանդների տոկոսադրույքները 2015-2018թթ. ընթացքում նվազել են 9,51%-ից մինչև 5,33%, իսկ վարկերի գծով՝ 14,31%-ից մինչև 10,53%: Այս միտումը շարունակվել է նաև 2019թ. հունվար-ապրիլին. ավանդների տոկոսադրույքները նվազել են մինչև 5,30%, իսկ վարկերի գծով՝ մինչև 10,45% ։
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |