Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Դուբրովնիկ, որտեղ հունիսի 17-18-ը մասնակցելու է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին` տարածաշրջանի կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների, ինչպես նաև առաջատար համալսարանների և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային առևտրին, գլոբալացմանը, եվրոպական ու գլոբալ բանկինգի ապագային, դրամավարկային քաղաքականությանը, կենտրոնական բանկերի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,
ԿԲ նախագահը նախագահելու է կոնֆերանսի պլենար նիստերից մեկը, որը նվիրված է Կենտրոնական բանկերի անկախության խնդիրներին:
Աղբյուրի համաձայն, նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
RUB | 3.85 | 0.10 |
USD | 402.72 | 3.13 |
EUR | 422.90 | 2.73 |
GBP | 510.09 | 4.09 |
CAD | 286.31 | 1.66 |
JPY | 26.70 | 0.07 |
CNY | 55.36 | 0.52 |
CHF | 454.18 | 2.87 |