Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է: Վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը: «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն և Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պարոն Դամադյանը հայ ժողովրդի տաղանդի բացառիկ օրինակ է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտնականը վարչապետին է ներկայացրել իր գործունեությունն ու ծրագրերը, անդրադարձել նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |