Արմինֆո. Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ, գոնե, տնտեսական զարգացման հայեցակարգ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը։
"Նման հայեցակարգի բացակայության լույսի ներքո՝ կարելի է միայն ենթադրել, թե ինչ է նշանակում և ենթադրում իշխանությունների կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությունը։ Ես նաև ենթադրում եմ, որ հեղափոխությունը նախկին անարդար համակարգը արդար համակարգով փոխարինելն է։ Մինչդեռ, այժմ տնտեսությունում կայացվող բոլոր որոշումները իրավիճակային բնույթ են կրում։ Ըստ իս՝ հռչակված տնտեսական առաջնահերթություններով՝ ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն, մենք հեռու չենք գնա", - կարծում է Սահակյանը։
Նրա կարծիքով, տնտեսական հեղափոխության իրականացումը ենթադրում է քաղաքական համակարգի ամբողջական փոփոխություն, ինչը թույլ կտա երկրին կանխատեսելիություն հաղորդել, կնպաստի դրական սպասումների ձեւավորմանը: Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է ստեղծել ազատ և արդար դատական համակարգ։
Սահակյանը խորապես համոզված է, որ որակյալ կրթության, բուժսպասարկման նորմալ պայմանների, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության, արդյունաբերության մրցակցային հատվածների զարգացման բացակայության պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն անհնար է: Ասել է թե ՝ տնտեսական զարգացումը համալիր մոտեցում է պահանջում, հակառակ դեպքում, իրավիճակը տեղից չի շարժվի։
"Տնտեսական զարգացման հայեցակարգի բացակայությունն ինքնին առանձին խոսակցության խորքային և վիթխարի թեմա է։ Հակիրճ կարելի է միայն նշել, որ տնտեսական զարգացման հայեցակարգի բացակայության պայմաններում կառավարության կողմից ծրագրվող տնտեսական հեղափոխության իրականացման հեռանկարները հավասար են զրոյի։ Նույնիսկ հեղափոխական Հարկային օրենսգրքի ձևավորմանը խանգարեց այն ունենալու մտադրության տարրական բացակայությունը։ Ի վերջո, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շարունակում են որոշել նույն կադրերը, ինչ՝ նախկինում։ Մինչդեռ, եթե նրանք ի վիճակի լինեին ինչ-որ լավ բան ստեղծել, արդեն վաղուց դա արած լինեին", - ամփոփել է Սահակյանը։