Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։ Քննարկվել են «Հյուսիս-Հարավե ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և մասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։
Հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու և ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։
Ավելի վաղ ԵԿԶՀ գորիծադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովն ԱրմԻնֆո-ին հայտնել էր
, որ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ), որի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), շուրջ 150 մլն դոլար կուղղորդի Հայաստանում «Հյուսիս-Հարավ՚ ավտոճանապարհի հարավային հավածի կառուցմանը: Նրա ասելով, տվյալ պահին նախագիծը Հայաստանի կառավարության հետ ակտիվ քննարկումների փուլում է, որի հետ մշտական երկխոսություն է վարվում, աշխատում է ծրագրի իրագործման բյուրոն:
«Մենք տեղեկատվություն ենք ստանում հաշվետվությունների մասին, որոնց համաձայն, այժմ անցկացվում է մրցույթ խորհրդատուի ընտրության համար, որը կնախապատրաստի ճանապարհի հարավային հատվածի մանրակրկիտ դիզայնը: Նախատեսվում է, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մինչև տարեվերջ, և հաղթողի հետ կկնքվի համաձայնագիր, և նա ձեռնամուխ կլինի ապագա ճանապարհի նախագծման աշխատանքին՚, - նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը: