
Արմինֆո. Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) բանակցություններ է վարում ռուս ներդրողների հետ Հայաստանում ինքնաթիռների պահեստամասերի հավաքման եւ վերանորոգման ձեռնարկության կառուցման շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԱԳՎ պետ Տաթևիկ Ռևազյանը։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ խոսքը հազարավոր աշխատատեղերի մասին է ։
ՔԱԳՎ պետի խոսքով, եթե բանակցությունները հաջող ելք ստանան, մասնագետների վերապատրաստման մասով լուրջ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն կլինի: Ներդրողի անունը հրապարակել վարչության ղեկավարը հրաժարվել է ՝ նշելով, որ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում եւ դեռ վաղ է այն հրապարակել:
Բացի այդ, նրա խոսքով, ներդրողները շահագրգռված են նաեւ Հայաստանում օդաչուների, բորտինժեներների եւ ավիացիոն ոլորտի այլ կադրերի համար լիցենզավորված դպրոց բացելու հարցում: <Աշխարհում բարձր պահանջարկ կա ավիացիոն մասնագիտությունների համար։ Ընկերությունները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել այդ ոլորտում, հաշվի են առնում այդ գործոնը>, - ասել է Ռեւազյանը ։
Միաժամանակ Ռեւազյանը հավելել է, որ կատարված աշխատանքի արդյունքում այսօր հայ մասնագետները կարող են անվճար ուսուցում անցնել Սինգապուրի ավիացիոն ակադեմիայում, Չինաստանի քաղաքացիական ավիացիայի կառույցներում, Թուլուզում (Ֆրանսիա) Քաղաքացիական ավիացիայի ազգային դպրոցում:
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

