Արմինֆո. Շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում պայմանագրեր ստորագրել, ասում են՝ չենք ցանկանում դրա դիմաց վճարել: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը, մասնավորապես, անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի խնդրին, նշել է, որ հաճախ կան դեպքեր, երբ իրականում ջուրը համայնքում կա, ՋՕԸ-ն պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում պայմանագրեր ստորագրել, ասում են՝ չենք ցանկանում դրա դիմաց վճարել: Կառավարության ղեկավարը կարևորել է ոռոգման ջրից օգտվող գյուղացիական տնտեսություններին խնդրի վերաբերյալ իրազեկումը՝ նշելով. «Մենք պետք է մեր սիրելի հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք իրավիճակը: Խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք ցանկանում իրենց անվճար ջուր տալ, այլ այն, որ եթե մենք 1, 2, 3 տարի ձրի ջուր տանք իրենց, կամ 1,2 տարի, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ չենք ուզում ջուրն անվճար տալ, և սա պետք է շատ հստակ արձանագրվի: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա՝ չարաշահումների և այլ պատճառներով: Պարոն Քյարամյան, մենք այդ բլոկում ստուգումներն, ըստ էության, ավարտեցինք, ամփոփեցինք և կարող ենք արձանագրել՝ հիմա վստահ ենք, որ բավական մեծածավալ չարաշահումներ են եղել այդ ոլորտումե:
Ի պատասխան ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը զեկուցել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում Շենիկ ՋՕԸ-ում՝ Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենալու համար: Բայց կարելի է արձանագրել, որ բավական մեծածավալ՝ շուրջ 3.6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր, և նախաքննությունները շարունակվում են:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |