Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակությանե երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացմանե (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակությանե ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։
Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։ Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում և, առհասարակ, արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։
Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման, գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։
2018 թ. փետրվարին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակությանե երկրորդ ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Հիմնական նպատակը հանրապետության ագրովերամշակման ոլորտին աջակցություն ցուցաբերելն է: Ընդգրկված են պտուղ-բանջարեղենի, մսի, ձկան, կաթի վերամշակման ոլորտները, մեղրի արտադրությունը, բարձրարժեք հատապտուղների արտադրությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |