Արմինֆո. Արդշինբանկի Խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով: Բանկի Խորհրդին են միացել Վաչե Գաբրիելյանը և Դմիտրի Լադիկով-Ռոևը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառֆայությունից,
Վաչե Վազգենի Գաբրիելյանը շուրջ երկու տասնամյակ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ պետական կառավարման համակարգում, այդ թվում ՀՀ փոխվարչապետի, ՀՀ Ֆինանսների նախարարի, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ՀՀ ԿԲ խորհրդի անդամի, ինչպես նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի:Ներկայումս գլխավորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը: Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, այնուհետև շարունակել է կրթությունը ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Հայաստանում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։
Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոևը ունի հարուստ մասնագիտական փորձ ֆինանսական ոլորտում: Տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր ղեկավար պաշտոններ ՌԴ այնպիսի ֆինանսական կառույցներում, ինչպիսիք են Էկսպոբանկը, Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկը, Ազգային ստանդարտը, Ինվեստբանկը: Ներկայումս զբաղեցնում է Եվրասիական Զարգացման Բանկի Ակտիվների և պասիվների գծով կառավարող տնօրենի պաշտոնը (ԵԶԲ): Ավարտել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աէրոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը, այնուհետև ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան: Ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Քինգսթոունի համալսարանից ` «Բիզնես և Իրավունք» մասնագիտությամբ:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |