Արմինֆո. Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց Բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև՝ կայուն ենթակառուցվածքների զարգացումը:
Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |