Արմինֆո.Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել ամենանորարար երկրների (Global Innovation Index 2019) վարկանշային աղյուսակում, որը կազմել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Ուսումնասիրությունը հրապարակվել Է ՄԱԿ-ի կայքում՝ չորեքշաբթի:
Ընդհանուր առմամբ, ինդեքսը գնահատում է աշխարհի շուրջ 130 երկրների նորարարական գործունեությունը: Մեկ տարվա ընթացքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 4 կետով։ Global Innovation Index 2018-ում երկիրը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը։
ՙՀերթական համարը ընդհանուր ցուցակում լիովին չի արտացոլում իրավիճակը: Եթե հաշվի առնենք մեկ շնչին ընկնող եկամուտները, ապա Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի ցուցանիշները գերազանցել են փորձագետների ակնկալիքները", - նշում են ուսումնասիրության հեղինակները:
Ինչպես վերաբերում է Հայաստանի աշխարհագրական հարևաններին, ապա նորարարությունների համաշխարհային վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 46-րդ տեղը, Վրաստանը՝ 48-րդ, Ադրբեջանը՝ 84-րդ, իսկ Թուրքիան՝ 41-րդ տեղը։
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան։ Առաջին տասնյակում են նաեւ Շվեդիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Դանիան, Սինգապուրը, Գերմանիան եւ Իսրայելը: Նորարարության որակով ցուցակը գլխավորում է Չինաստանը (ցուցակի 14-րդ տեղը)։ Բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում նորարարությունների որակի ցուցանիշով առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը, Շվեյցարիան, որը հիմնական վարկանիշով առաջատարն է, չորրորդ տեղում է։
Հատկանշական է, որ այս տարի զեկույցում շեշտը դրվում է բժշկության մեջ նորարարությունների վրա։ Հեղինակները նշում են, որ այս ոլորտում ցանկացած բացահայտում անցնում է բազմաթիվ ատյանների միջով՝ նախքան դրանից կարող են օգտվել բնակչության լայն շերտեր: Երբեմն այդ գործընթացը ձգվում է տասնամյակներ։
Global Innovation Index վարկանիշը հրապարակվում է 2007 թվականից։ Այն կազմում են ԱՄՆ Քորնելի համալսարանի աշխատակիցները: Կազմողները գնահատում են երկրների նորարարական ներուժը և նորարարություններում նրանց հաջողությունները։ Գնահատումը կատարվում է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, ներառյալ Համաշխարհային բանկի տվյալները: Ի թիվս այլ բաների, հաշվի են առնվում գրանցված արտոնագրերի քանակի եւ կրթության ծախսերի ցուցանիշները, արտոնագրային հայտերի քանակը, ինչպես նաեւ նորարարությունների մշակման եւ ներդրման ծախսերը: