Արմինֆո.Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:
Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններե, «Ինստիտուտներե, «Ենթակառուցվածքե, «Շուկայի կատարելագործվածությունե, «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանքե հենասյուներով: Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունըե, «ՏՀՏ հասանելիություն մակարդակըե, «Գիտական և տեխնիկական հոդվածներե, «ՀՆԱ-ի աճի տեմպըե, «ՏՀՏ ծառայությունների արտահանումըե, «Ազգային խաղարկային ֆիլմերե, «Առցանց ստեղծարարությունե, «Վիկիպեդիայի խմբագրումներըե, «Արտոնագրերն ըստ ծագմանե, «Օգտակար մոդելներն ըստ ծագմանե ցուցանիշներով:
2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:
Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են 2007 թվականից ի վեր` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornellե համալսարանի և «INSEADե միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով: Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները և կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական և քանակական ցուցանիշների հիման վրա։ Այն հաշվարկվում է որպես Ինովացիոն մուտքերի ենթաինդեքսի (Innovation Input Sub-Index) և Ինովացիոն ելքերի ենթաինդեքսի (Innovation Output Sub-Index) պարզ միջին թվաբանական, ընդ որում ինդեքսի ցուցանիշները խմբավորվում են ըստ 7 հենասյուների` «Ինստիտուտներե «Մարդկային կապիտալ և հետազոտություններե, «Ենթակառուցվածքե, «Շուկայի կատարելագործվածությունե, «Բիզնեսի կատարելագործվածությունե, «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանքե և «Ստեղծագործական արտադրանքե։
Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից հրապարակված հաշվետվությունները, պետական վիճակագրական տվյալները, մասնավոր հատվածից ստացված տեղեկատվությունը և սոցիոլոգիական հարցումների արդյունքները: