Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ: Հաճախորդները հնարավորություն ունեն անվճար տեղափոխել ՀՀ այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկերը Արդշինբանկ մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ միաժամանակ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի վերաֆինանսավորման ժամանակ Բանկը տրամադրում է «Վարկային արձակուրդ», համաձայն որի հաճախորդը առաջին 6 ամիսների ընթացքում կարող է չկատարել վարկի գծով վճարումները (մայր գումար և տոկոսագումար):
Վերաֆինանսավորվող վարկին ներկայացվող նվազագույն պահանջներն են հաճախորդի կողմից կատարված պարտաճանաչ մարումները կամ վերջինիս դրական վարկային պատմությունը: Վերաֆինանսավորում իրականացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և գրավադրվող գույքի սեփականության վկայականով:
Անշարժ գույքի գրավով ապահովված ՀՀ դրամով վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 13%-ից*, վարկի առավելագույն գումարը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, իսկ առավելագույն ժամկետը՝ 10 տարի: Վարկը հնարավոր է ստանալ գրավի արժեքի մինչև 100%-ի չափով: Վարկը, նախկինի պես, տրամադրվում է առանց եկամուտների վերլուծության պարտադիր պահանջի:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով` https://goo.gl/t5yZYv, կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
* տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 14.49%-ից
***
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |