Արմինֆո. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Սաջադին եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծել են երկու երկրների բանկային եւ դրամական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, կողմերը օգոստոսի 27-ին Երեւանում կայացած հանդիպմանը բանկային համագործակցության զարգացումը եւ բանկային սեմինարների անցկացումը կարեւոր են համարել փորձի փոխանցման համար:
Իրանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը հայտնելով՝ Ա. Ջավադյանը նշել է, որ Թեհրանի հետ բանկային հարաբերությունների զարգացումը գտնվում է Երեւանի օրակարգում:
Նշենք, որ Հայաստանում 2005 թվականի հուլիսից գործում է իրանական <Մելլաթ> բանկի դուստր բանկը:
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականին հասել է 363.6 մլն դոլարի ՝ տարեկան 40.5 տոկոս աճով: Մասնավորապես, արտահանումն աճել է տարեկան 12 տոկոսով ՝ մինչեւ 94.2 մլն դոլար, ներմուծումը՝ 54.2 տոկոսով, մինչեւ 269.4 մլն դոլար: Հայաստանի առեւտրական գործընկեր երկրների շրջանում արտաքին առեւտրաշրջանառության ծավալով Իրանը 2018 թվականի արդյունքներով զբաղեցրել է հինգերորդ, իսկ ներմուծման ծավալով ՝ չորրորդ տեղը:
Հիշեցնենք նաև, որ Իրանի հետ բանկային ոլորտում հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին վերջերս հայտարարել էր նաև Ռուսաստանը ։ Թեհրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի բանկային ցանցերը կմիավորվեն մոտ ժամանակներս, ինչը հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել երկու երկրների միջեւ ֆինանսական գործառնությունները:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |