Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2019 17:30
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիական Thales Group-ը Հայաստանի հետ համագործակցության համար մի շարք ոլորտներ է դիտարկում

Ֆրանսիական Thales Group-ը Հայաստանի հետ համագործակցության համար մի շարք ոլորտներ է դիտարկում

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Groupե ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

 

Ամփոփելով այցի և հանդիպումների արդյունքները՝ ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին նշել է. «Մեր այցի նպատակը Հայաստանի և «Thales Groupե-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարևոր է: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակովե:

 

Նա նշել է, որ համագործակցության առումով շատ լավ հեռանկարներ կան: «Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, լուրջ գործեր անել: Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները: Մենք համագործակցության համար մի շարք ոլորտներ ենք դիտարկում: Շատ ոգևորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում, հետաքրքիր մոտեցումներ՝ արհեստական բանականության ոլորտում: Մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի: Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ` մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն էե,- ընդգծել է Պոլ Ռեմին:

 

«Thales Groupե ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
24.02.2020
RUB7.430.00
USD478.420.07
EUR517.550.50
GBP617.07-0.72
CAD359.88-0.92
JPY42.98-0.16
CNY68.11-0.02
CHF487.790.52



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000