Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2019 13:46
Նաիրա Բադալյան

Նախարար. Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն

Նախարար. Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն

Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը մասնակցում է սեպտեմբերի 15-18-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին։ Լիագումար նիստի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթով։ Ողջունելով համաժողովի նախագահին և պատվիրակներին՝ նախարարը կարևորել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնումն ու խորացումը։

 

ՀՀ կառավարության անունից նախարարը իր ցավակցություններն է հայտնել գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա ունեցած ներդրումը ոչ միայն ԱԷՄ գործակալության զարգացման, այլ նաև Հայաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերություններ ապահովելու գործում։

Նախարարը շեշտել է, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն․ «Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որն ԱԷՄԳ-ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքումե։

ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվել է շուրջ 40 ազգային ծրագիր, ներկայումս իրականացվում է ևս 7-ը: Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն և կներդրվեն առավելագույն ջանքեր Համատեղ գործողությունների Համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ:

 

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ։ Նախարարը կարևորել է ԱԶԿ ներգրավվածության ընդլայնումը Հայաստանի համաչափ զարգացման ծրագրերոմ։

 

Իր հերթին Լի Յոնգը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել մասնակցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում՝ մասնավորապես համայնքներում կարողությունների զարգացման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել համատեղ ծրագրերի մանրամասները։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
24.02.2020
RUB7.430.00
USD478.420.07
EUR517.550.50
GBP617.07-0.72
CAD359.88-0.92
JPY42.98-0.16
CNY68.11-0.02
CHF487.790.52



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000