
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europeե կազմակերպության նախագահ և «МЕТАե վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։
Միջազգային փորձագետները մեր երկրում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ղեկավարների ու ներդրողների համար կազմակերպվող համաժողովին մասնակցելու և ներդրումների ներգրավման, ստարտափերի էկոհամակարգերի ձևավորման և այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը և հայկական ընկերություններին ու ստարտափ թիմերին իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանակարների, ստարտափերի էկոմիջավայրի ձևավորման և կայացման հարցերի շուրջ:
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

