
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է Հայաստանի գազափոխադրման համակարգում կորուստների և ծախսերի աննախադեպ կրճատման մասին:
ՙ2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%:
Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտժ՚, - գրել է Նիկոլ Փաշինյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

