Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 19:13
Ալինա Հովհաննիսյան

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր

Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, նա բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: