Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2019 09:51
Ալեքսանդր Ավանեսով

«Մուլտի Գրուպըե որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

«Մուլտի Գրուպըե որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

Արմինֆո. «Մուլտի Գրուպըե որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները: Այս մասին ասվում է «Մուլտի Գրուպե Կոնցեռնի տնօրենների խորհրդի հաղորդագրության մեջ:

 

,«Արարատցեմենտե ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս:  Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից:

 

«Մուլտի Գրուպե Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպե կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի  կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է  ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները,- նշվում է  հաղորդագրության մեջ: