Արմինֆո. Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում են կատարել «Երևանի կոնյակի գործարանե ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը, «Իջևանի գինու և կոնյակի գործարանե ԲԲԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարանե ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, «Բերդավանի գինու գործարանե ԲԲԸ-ն և «Էկոգարդենե ՍՊԸ-ն։ Մթերվել է ընդհանուր թվով 6777 տոննա խաղող նախորդ տարվա 5762 տոննայի դիմաց։ Մթերված բերքի մեկ կիլոգրամի արժեքը կազմել է 150-160 դրամ։
Նախօրեին է Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտնել էր, որ այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Նրա խոսքով, խոշոր երեք մթերող ընկերությունները միասին մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել, իսկ կոնյակի համար մթերված խաղողի միկջին գինն այս տարի կազմել է մեկ կգ համար 150-155 դրամ:
![]() | 4.63 | 0.01 |
![]() | 383.12 | 0.00 |
![]() | 452.35 | 1.99 |
![]() | 522.04 | 0.73 |
![]() | 278.37 | 1.21 |
![]() | 26.05 | 0.06 |
![]() | 53.85 | 0.05 |
![]() | 484.29 | 2.26 |