Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2019 17:32
Ալինա Հովհաննիսյան

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Dubai Internet City-ի հետ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Dubai Internet City-ի հետ

Արմինֆո. Հոկտեմբերի 6-ից 10-ը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը մասնակցել է Դուբայում կայացած GITEX տեխնոլոգիական շաբաթին։

 

Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԵ) գործող տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ՝ Ինժեներական քաղաքի հետ համագործակցություն մեկնարկելու նպատակով։

 

Նախ, Ամալյա Եղոյանը հանդիպել է տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական եւ բիզնես գոտի  համարվող Dubai Internet City-ի կառավարող նախագահ Ամմար Ալ Մալիկի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի կկազմակերպվի Ինժեներական քաղաքում գործող տեխնոլոգիական ընկերությունների այց Dubai Internet City։

 

GITEX-ի շրջանակում Ամալյա Եղոյանը ներկա է գտնվել նաեւ Աֆրիկյան պետությունների ներդրումային ֆորումին, հանդիպումներ ունեցել Նիգերիայի հաղորդակցության նախարար Իսա Ալի Իբրահիմի հետ։ Վերջինս ցանկություն է հայտնել համագործակցություն սկսել Ինժեներական քաղաքի հետ՝ ինժեներական կրթության եւ հետազոտական նախագծերի, եւ հատկապես Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) մոդելը Նիգերիայում կիրառելու քայլերի շուրջ։

 

Սաուդյան Արաբիայում գործող Advanced Electronics Company-ի հետ էլ պիլոտային նախագծեր իրականացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

 

«Արաբական երկրների հետ տեխնոլոգիական եւ հատկապես ինժեներական ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ են առկա: Կարծում եմ, GITEX Technology Week-ում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն դրանց շուտափույթ իրականացմանըե,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

 

GITEX Technology Week-ը աշխարհի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական միջոցառումներից է։ Այս տարի այն ունեցել է շուրջ 250 խոսնակ, հազարավոր մասնակիցներ։ Քննարկվող թեմաների շարքում էին 5G տեխնոլոգիաները, առողջապահությունը, արհեստական բանականությունը, մարքեթինգը եւ այլն։ 

 

Միջոցառման շրջանակում Դուբայում են հավաքվում համաշխարհային բրենդները, նոր տեխնոլոգիաներ ստեղծողները, ինչպես նաեւ գլոբալ առաջնորդները՝ քննարկելու տեխնոլոգիական վերջին միտումները եւ ձեռք բերելու նոր գործընկերներ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
03.07.2020
RUB6.81-0.07
USD483.840.48
EUR543.30-2.17
GBP602.38-2.59
CAD356.470.82
JPY45.020.03
CNY68.500.00
CHF511.13-1.18



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000