Արմինֆո. Այսօր տեղի ունեցավ Ամերիաբանկի «Էջմիածինե մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Նորաբաց մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոց 69/51 հասցեում: Մարզային ցանցում Բանկի թվով ութերորդ մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00: «Էջմիածինե մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էջմիածինե մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ:
«Էջմիածինե մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում՝
Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ; Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ;Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:
Նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում՝ Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում; մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:
«Էջմիածինե մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
«Ամերիաբանկե ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարռլի է այցելել www.ameriabank.am: