Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 16:57
Կարինա Մելիքյան

Արդշինբանկը սկսել է պարտատոմսերի 2-րդ թողարկումը

Արդշինբանկը սկսել է պարտատոմսերի 2-րդ թողարկումը

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը հոկտեմբերի 10-ից սկսել է արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկումը:

Պարտատոմսերի թողարկումը պարունակում է 50,000 արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ընդհանուրը 5,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան եկամտաբերությունը՝ 5.40%, մարման ժամկետը` 27 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային:

Տեղաբաշխումը կավարտվի 2019թ դեկտեմբերի 10-ին: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հունվարի 10-ին:

Պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի Ֆոնդային բորսայում և ընտրված մարկետ մեյքերի կողմից կիրականացվեն ամենօրյա երկողմանի գնանշումներ/առքուվաճառքներ:

Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրին և պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Արդշինբանկի պաշտոնական կայքէջ՝ https://bit.ly/2YVdy2Q հղմամբ:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: