Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 14:59
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կբարձրացվի խաղողագործների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար մթերողներին տրամադրվող վարկի վերին շեմը

Հայաստանում կբարձրացվի խաղողագործների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար մթերողներին տրամադրվող վարկի վերին շեմը

Արմինֆո.Կառավարությունը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:

 

Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները և տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ՀՀ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենիե սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ կատարելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչև 1.8 մլրդ դրամ։

 

Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 դրամ։

 

Նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է խաղողագործների մտահոգությունը՝ խաղողի գնագոյացման ձևի հետ կապված և նշել, որ վերջիններս առաջարկում են համատեղ քննարկում անցկացնել: Հարցի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Իհարկե, մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց ընդհանրապես դրա լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է. խաղողագործները և գինեգործներն ունենում են ամեն մեկն իրեն ներկայացնող կազմակերպություն: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է նստեն, բանակցեն, պայմանագիր կնքեն և այլն: Շատ է խոսվում այն մասին, որ բիզնեսի համար նոր կանոնները պարզ չեն: Ես, արձագանքելով դրան, 4 կանոն եմ առաջարկում՝ 1-ինը՝ մի՛ գողացիր, 2-րդը՝ եղի՛ր արդյունավետ, 3-րդը՝ եղի՛ր նորարար, 4-րդը՝ եղի՛ր համագործակցող: Այս համագործակցությունը նաև դրան է վերաբերում: Պետք է իրենք համագործակցեն, իրենց խնդիրը համատեղ քննարկեն և միասնական շահ ներկայացնեն, որպեսզի իրենց ասելիքը և դիրքորոշումները լինեն ավելի լսելիե:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
24.02.2020
RUB7.430.00
USD478.420.07
EUR517.550.50
GBP617.07-0.72
CAD359.88-0.92
JPY42.98-0.16
CNY68.11-0.02
CHF487.790.52



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000