Արմինֆո.2019 թվականի նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա <Անտիկոնտրաֆակտ-2019> 7-րդ միջազգային համաժողովը ՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, այդ թվում ՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին։
<Անտիկոնտրաֆակտ-2019> համաժողովի կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության և <Անտիկոնտրաֆակտ> միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
Նշենք, որ համաժողովի ինֆորմացիոն գործընկերն <ԱրմԻնֆո> գործակալությունն է:
Անցյալ տարի միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում ՝ նոյեմբերի 19-21-ը ։ Համաժողովն արդեն դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում անցկացվող կենտրոնական բանավիճային հարթակ, որտեղ ԵԱՏՄ անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության և հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության, մտավոր սեփականության պաշտպանության իրավունքների ապահովման խնդիրները, ինչպես նաև կառուցողական երկխոսության մեջ մտնել և մշակել համատեղ լուծումներ ՝ ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորման նպատակով։
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը:
- Կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավակիրառումը.
<ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի իրավակիրառ պրակտիկայի կատարելագործումը (քրեական և վարչական գործիքների կիրառման փորձի հիման վրա)>, <Մաքսային մարմինների դերն ու խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում>, <Ապրանքների թվային հետագծելիությունը և մակնշումը՝ որպես ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման գործիքներ>;
- Հակազդեցություն արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը.
<Բժշկական արտադրանքի կեղծմանը և նման հանցագործություններին հակազդելը>, <Անբարեխիղճ առևտրային պրակտիկաների դեմ պայքարի գործնական ասպեկտները ՝ որպես սպառողների և ԵԱՏՄ շուկայի պաշտպանության հիմք սպառողական արտադրանքի ապօրինի շրջանառությունից>, <Պարենային անվտանգությունը՝ արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությանը հակազդելու ոլորտի հիմնահարց>, <Սննդամթերքի արտադրության և շրջանառության նկատմամբ պետական վերահսկողություն>, <ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությանը հակազդում>, <Շինարարական նյութերի արտադրությունն ու շրջանառությունը՜ շինարարության անվտանգության հիմք>;
- Կոնտրաֆակտից պաշտպանվելու թվային միջոցներ.
<Հակազդեցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կոնտրաֆակտին>; <Կիբերանվտանգություն ԵԱՏՄ երկրներում. խնդիրներ և մարտահրավերներ>, <Ապրանքաշրջանառության և արտադրանքի տեսչության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի ներդրում>;
- Արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորում:
Համաժողովին մասնակցելու են հրավիրվում շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների, ապրանքարտադրողների և սպառողների միավորումների ներկայացուցիչներ, պրոֆիլային ոլորտների փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: