Արմինֆո. Չլինելով օպտիմիստ, այլ՝ լինելով պրագմատիկ և ռեալիստ, ասեմ, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի պահուստների ծավալն ամենաբարձրն է լինելու ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին կառավարության նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին ՝ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ։
<Այս տարի մենք հնարավորություն ենք ստացել շուկայից բավական արտարժույթ գնել։ Դեռ 500 մլն դոլարի չենք հասել, բայց այդ գումարից մի փոքր պակաս արդեն ձեռք ենք բերել։ Սա, ըստ էության, աննախադեպ է ։ Քանի որ նույնիսկ այն տարիներին, երբ արձանագրվել է դրամի փոխարժեքի կտրուկ ամրապնդում, մենք այդքան արտարժույթ չենք գնել>, ասել է ԿԲ նախագահը ՝ նշելով, որ դրա շնորհիվ կաճի արտաքին պահուստների ծավալը ։
Այս առնչությամբ Ջավադյանը նշել է, որ անցած տարվա 9 ամիսների համեմատ ԿԲ միջազգային պահուստները 250 մլն դոլարով ավելի են, քան մեկ տարի առաջ: <Ուստի կարելի է կանխատեսել, որ ընթացիկ տարվա ավարտին պահուստները կգերազանցեն անցած տարվա ցուցանիշները>, - ընդգծել է նա:
Նա պարզաբանել է, որ պահուստների ավելացման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ խնդիրներ լուծել ՝ կապված երկրի ներուժի հետ։ <Այդ մասով կան որոշակի ցուցանիշներ, որոնք վկայում են ներմուծումը ծածկելու երկրի հնարավորությունների մասին>,-հավելել է նա ։ Բացի այդ, ըստ Ջավադյանի, պահուստների ծավալի ավելացումը վկայում է միջոցների քանակի մասին, որոնք համալրել են ՀՀ տնտեսությունը, ինչը նպաստում է տնտեսական ակտիվության բարձրացմանը: <Մենք նաեւ որոշակի փոփոխություններ ենք կատարել պարտադիր պահուստավորման մասով, ինչը թույլ է տվել մոտ 300 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ բանկային համակարգի միջոցով", - եզրափակել է նա: