Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին:
Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սեղանի սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում:
Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |