Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 13:30
Ալինա Հովհաննիսյան

Սպառողական վարկավորման մասին օրենքում լրացում կատարելու Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը ենթադրում է վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ

Սպառողական վարկավորման մասին օրենքում լրացում կատարելու Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը ենթադրում է վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ

Արմինֆո. ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջիկայում հանդես կգա "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքում լրացում կատարելու նախաձեռնությամբ, որը նախատեսում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքի առավելագույն սահմանաչափ: Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

 

ՙՈրոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները:

 

Թեև տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական սկզբունքով և ֆինանսական համակարգում առկա են մոտ 50 բանկ և վարկային կազմակերպություն, սակայն որոշ ընկերություններ ակնհայտորեն չարաշահում են որոշ վարկատեսակների գծով իրենց դիրքերը և առաջարկում են երբեմն տարեկան 100%-ից ավել արդյունավետ տոկոսադրույքով վարկեր:

 

Միևնույն ժամանակ, կարևորելով նաև ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություներից ակնհայտ է դառնում, որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերությունները ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7%, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100%-ի, իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին:

 

Արդյունքում, առկա է անհրաժեշտություն կարգավորել որոշ ընկերությունների նման գործելաոճը, մասնավորապես ներդնելով սահմանափակումներ սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքների համար:

 

Հաշվի առնելով ուսումնասիրությունները՝ նշված սահմանափակումները չեն վնասի ֆինանսական համակարգի հուսալիությունը, ռիսկերի վրա հիմնված տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքները, չեն հանգեցնի ընկերությունների միջին ընդունելի շահութաբերության նվազմանը, միևնույն ժամանակ կկարգավորվեն որոշ ընկերությունների գործունեությունը՝ նպաստելով քաղաքացիների պաշտպանությանը սպառողական վարկավորման մասով:

 

Արդյունքում, առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ՚, - գրել է պատգամավորը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
03.07.2020
RUB6.81-0.07
USD483.840.48
EUR543.30-2.17
GBP602.38-2.59
CAD356.470.82
JPY45.020.03
CNY68.500.00
CHF511.13-1.18



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000