Արմինֆո. Վարչապետը կոչ է անում հրաժարվել պոլիէթիլենային տոպրակից եւ անցնել կտորե տոպրակի: ՙՀրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ պլաստիկ տոպրակները, շշերը, բաժակները դարձել են գլխավոր բնապահպանական խնդիրը ողջ աշխարհում. դրանք քայքայվում են տասնյակ ու հարյուրավոր տարիներ, անդառնալի վնաս են հասցնում ծովային էկոհամակարգերին ու թռչուններին, աղտոտում ծովերը, ափերը, անտառները: Շատ երկրներ մեկանգամյա պլաստիկի օգտագործման դեմ պայքարելու նպատակով դիմում են տարբեր միջոցների, այդ թվում ՝ դրանց համար վճար են սահմանում։ ԵՄ երկրներում, որպես այլընտրանք, սուպերմարկետներին առաջարկում են անվճար տարածել այլընտրանքային փոխարինիչներ, այդ թվում՝ թղթե տոպրակներ։ Օգտագործված պոլիէթիլենային տոպրակները նրանք պարտավոր են վերցնել վերամշակման։
2016 թվականին, երբ պոլիէթիլենային տոպրակները Հայաստանի շուկաներում և սուպերմարկետներում վճարովի դարձան, ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, որ դա արվում է նաև շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով։ Ինչպես հոկտեմբերի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է այն ժամանակվա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, միջոցառումը կստիպի բիզնեսին իր հայացքն ուղղել դեպի շրջանառության մեջ էկոլոգիապես մաքուր, թղթե տոպրակների ներդնումը։ Մինչ օրս պլաստիկ տոպրակները վճարովի են, բայց էկոլոգիական տոպրակների ներդրման հարցը դեռեւս կախված է օդում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |