Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 20:08
Մարիաննա Մկրտչյան

Սուրեն Պապիկյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները

Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը իր հերթին կարևորել է փոխլրացնող ջանքերով կյանքի կոչված ծրագրերի շարունակականությունը և ներկայացրել «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Մարիասինի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ունեն էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով: Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը նախատեսված է իրականացնել Երևանում և մարզերում՝ նպատակ ունենալով բարելավել պետության էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի և հանրային առողջության մակարդակը:

 

Խոսելով էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հատկապես մարզերում էներգիայի խնայողությանը միտված աշխատանքներ իրականացնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կիրառելու անհրաժեշտությունը խիստ արտահայտված է, և խնդրի կարգավորումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը նաև երկրորդային քաղաքների համաչափ զարգացման տեսանկյունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ մասնակցության և խորհրդատվական աջակցության հնարավորությունները համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում փողոցային լուսավորության, հասարակական և բազմաբնակարանային շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը վերաբերող ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.07.2020
RUB6.820.10
USD485.740.62
EUR547.570.65
GBP608.342.91
CAD357.08-0.34
JPY45.160.12
CNY69.190.19
CHF515.812.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000