Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 18:16
Նաիրա Բադալյան

Ավինյանը՝ "Տարոն Ավիա" ավիաընկերության գործունեության դադարեցման մասին. ավիափոխադրումների ոլորտը "երթուղայիններով" մարդկանց տեղափոխում չէ

Ավինյանը՝ "Տարոն Ավիա" ավիաընկերության գործունեության դադարեցման մասին. ավիափոխադրումների ոլորտը "երթուղայիններով" մարդկանց տեղափոխում չէ

Արմինֆո.  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է "Տարոն Ավիա" ավիաընկերության գործունեության դադարեցումը:  "Հայաստանը չի կարող բարենպաստ երկիր լինել այն ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում առաջնորդվել միջազգային չափանիշներով ։  Իսկ ավիափոխադրումների ոլորտը "երթուղայիններով" մարդկանց տեղափոխում չէ", -  նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել էց նա։

 

Ինչպես նշել է փոխվարչապետը, "Տարոն Ավիա" ընկերությունը խնդիրներ է ունեցել եվրոպական ավիացիոն կազմակերպություններից մեկի հետ: "Մեր եվրոպացի գործընկերները մեզ հաղորդեցին, որ ընկերությունը չի համապատասխանում որոշակի չափանիշների, նրա չվերթները խնդրահարույց են", - ասել է Ավինյանը:

 

Ընդհանուր առմամբ, ըստ Ավինյանի, Հայաստանի իշխանություններն այսօր պահանջում են բոլոր ոլորտներում առանցքային պահանջների խիստ պահպանում: "Մենք ցավում ենք, իհարկե, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց թռիչքների անվտանգությունը պետք է լինի մեր առաջնահերթությունը, եւ այստեղ փոխզիջումներ չեն կարող լինել ", - ընդգծել է կառավարության ներկայացուցիչը, հավելելով, որ չնայած կառավարությունը փորձում է աջակցել տեղական ընկերություններին, պետք է հասկանալ, որ այսուհետ ոչ ոք չի կարող աշխատել նախկին մեթոդներով՝ "նախկին տրամաբանության" շրջանակներում:

 

Նոյեմբերի սկզբին "ԱրմԻնֆոն",  հղում անելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությանը, հաղորդել էր, որ "Տարոն Ավիա" ավիաընկերությունը որոշում է կայացրել գործունեության դադարեցման մասին: Ավելի վաղ "Տարոն-Ավիա" ՍՊԸ-ում տեսչական ստուգումների և արձանագրված բացթողումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել էր ընկերության ինքնաթիռների շահագործման իրավունքի հավաստագրի գործողությունը: Ընկերությանը տրամադրվել էր 6 ամիս ժամկետ ՝ թերությունները վերացնելու համար։  "Սակայն ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը։ Հաշվի առնելով դա ՝ դադարեցվել է օդանավերիի շահագործման իրավունքի համար ընկերության 049 սերտիֆիկատի գործողությունը", - ասված է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ "Տարոն-Ավիա" ավիաընկերությունն արդեն երկար ժամանակ թռիչքներ չի իրականացնում և առաջիկայում կարող է վերջնականապես լքել տեղի ավիաշուկան: Ըստ հրապարակումների ՝ ավիաընկերությունը տարիներ շարունակ խնդրել է այն արտոնությունների մասին, որոնք կառավարությունը տրամադրել է իռլանդական Ryanair լոուքոսթերին ՝ հանել  10 հազար դրամի չափով տուրքը կամ, այսպես կոչված, "օդի հարկը" ։  Մինչդեռ, ինչպես դժգոհում էր ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը, այժմ օտարերկրյա ավիաընկերության մուտքը Հայաստանի շուկա ապահովելու համար իշխանությունները գնում են դրան և դեռ հայտարարում են, թե այդ պայմանները, իբր, վերաբերում են բոլոր ավիաընկերություններին։