Արմինֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման շրջանակում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի նպատակի իրագործման հեռանկարը համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում։
Հավելենք, որ Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբը հիմնադրվել է 1998 թվականին: Ակումբի անդամներն են 25 երկրների՝ Ալբանիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հունաստանի, Իսրայելի, Չինաստանի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Թուրքիայի, Խորվաթիայի, Չեխիայի եւ Մոնտենեգրոյի կենտրոնական բանկերը:
RUB | 3.85 | 0.10 |
USD | 402.72 | 3.13 |
EUR | 422.90 | 2.73 |
GBP | 510.09 | 4.09 |
CAD | 286.31 | 1.66 |
JPY | 26.70 | 0.07 |
CNY | 55.36 | 0.52 |
CHF | 454.18 | 2.87 |