Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 20:32
Էմմանուիլ Մկրտչյան

Հանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղ

Հանքարդյունաբերությունը` <մուկն ու կատու> խճճված խաղ

Արմինֆո<Ասեք մարդկանց ճշմարտությունը, և երկիրն անվտանգ կլինի>. Աբրահամ Լինքոլնի այս խոսքերն, ինչպես երբևէ, արդիական են հետհեղափոխական Հայաստանի համար։ Երկրում քաղաքական և տնտեսական <աղբի> այնպիսի կույտեր են գոյացել, որ այն մաքրողները, ամենայն հավանականությամբ, չհասցնելով սեփական խոստումների ու նույնիսկ մտքերի հետևից, սկսում են իրենք երես թեքել գարշահոտությունից։ Ինչին դիպչում ես, փլուզվում է և սպառնում է փլուզել քառորդ դար կառուցված, ինչպես պարզվեց, ոչ արդյունավետ սոցիալ-տնտեսական կառուցվածքը։

Շահերի հավասարակշռություն

Հստակություն պահանջող ամենահրատապ խնդիրներից մեկը, ինչպես և սպասվում էր, մեր երկրի հանքարդյունաբերությունն է ՝ իր սոցիալ-էկոլոգիական ծանր բեռով, բայց հենց այդ հումքային ոլորտն <ամենահամեղ պատառն> էր նախկին իշխանական էլիտայի համար։ Այդ իսկ պատճառով, փորձելով լուծել վերջինիս խնդիրները ոչ թե այդ ինդուստրիայի արդյունավետության, որպես այդպիսին, այլ հասարակական բարոյականության և պետական շահերի տեսանկյունից՝ տնտեսության այս ոլորտն այսօր կորցնում է իր նախկին թվացյալ կայունությունը և սպառնում է դառնալ նոր իշխանության <աքիլեսյան գարշապարը>։  Այդ պատճառով, զգալով կառուցվածքի փլուզման և շահերի հավասարակշռությունն ու սոցիալական կոնսենսուսը պահպանելու համար հնարավոր բացասական հետևանքների ողջ վտանգը՝ իշխանությունը դեռևս ձգձգում է որոշումները ՝ վատ պատկերացնելով այդ լուծումների ուղիները։

Այդ պատճառով էլ հեղափոխական վարչապետը, կարծես պրոֆիլակտիկայի համար, բնակչությանը բազմիցս զգուշացրել է, որ երկիրը չի գնալու հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ճանապարհով՝ միաժամանակ շատ լավ հասկանալով և բնակչությանը նախազգուշացնելով տասնամյակներ շարունակ բնապահպանական չլուծված խնդիրներ կուտակած՝ արդեն իսկ գործող նախագծերի փակման դեպքում հնարավոր հսկայական տնտեսական և վարկանիշային-ներդրումային կորուստների մասին:

Ամուլսարի ծուղակ

Որպես այս թեմայով հասարակական բանավեճի արդյունք՝ առաջին զոհը Ամուլսարի ոսկեբեր հանքավայրը դարձավ, քանի որ գտնվում էր կառուցման փուլում, և հանքաքարի արդյունահանումը դեռ չէր սկսվել: Պետք է արժանին մատուցել Փաշինյանին, ով, փաստորեն, արեց իրենից կախված ամեն ինչ, որ մի կողմից պահի ցանկացած իրապես ժողովրդավարական հասարակության համար հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ մյուս կողմից՝ փորձելով պարզերես դուրս գալ համաշխարհային ներդրումային հանրության առաջ, որը, դատելով միաձայն նախագծի օգտին հանդես եկող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվությունից, լրջորեն մտահոգվել են նախագծի փակման հեռանկարից, ինչը կհանգեցներ հսկայական ռեսուրսների կորստի, որոնք գեներացվում են արևմտյան, և ոչ միայն, երկրների հասարակ քաղաքացիներ ու թոշակառուների կողմից:

Չէ որ քաջ հայտնի է, որ Ամուլսարի հանքի շահագործումը խոշոր արդյունաբերական ծրագրի՝ ոչ պակաս խոշոր, լավ մտածված ֆինանսական, կարելի է ասել, լեռնահանքային վենչուրային նախագծի հետ հաջող զուգակցման վառ օրինակ է։ Ունենալով միայն շահագործման լիցենզիա՝ նախագծի հեղինակներին հաջողվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի աննշան աջակցության միջոցով ծրագրի մեջ ներգրավել արեւմտյան ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք վստահել են դրան։ Նախագծի փակումը շատ աննախանձելի դրության մեջ կդներ Հայաստանին աշխարհի ներդրումային քարտեզի վրա։ Իսկ դա վտարյալ երկիր դառնալու ուղիղ ճանապարհ է։

Խորամուխ չլինելով մասնագիտական վեճերի մեջ, թե արդյոք Ամուլսարի նախագիծը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանի էկոլոգիայի համար (դրա համար կան մասնագիտական որակավորում ունեցող բնապահպան գիտնականներ, փորձագետներ և ճարտարագետներ, ովքեր մինչ օրս ոչ մի կերպ պատրաստ չեն դադարեցնել իրենց կոշտ պայքարը և սուրը պատյանը դնել), ասենք, որ հանքարդյունաբերության պատմությունը գիտի բազմաթիվ նախագծեր՝ ինչպես անհաջող տեխնոլոգիական և էկոլոգիական տեսանկյունից, այնպես էլ ավելի քան հաջող: Նման նախագծերի որակն ամբողջությամբ կախված է եղել երկրի զարգացման մակարդակից, ընդ որում ՝ ոչ այնքան տնտեսական, որքան սոցիալ-քաղաքական, այսինքն ՝ հասարակական զսպումների ու հակակշիռների իրապես աշխատող սկզբունքների վրա հիմնված երկրի զարգացումից։ Հասարակության հենց այս մոդելն է հեղափոխական վարչապետը համարում ներառական, և հենց դա կարող է  երկրում պահպանել հասարակական կոնսենսուսը՝ չնայած այն բանին, որ <ամուլսարի> խնդիրը <քաղտեխնոլոգների> ձեռքում սկսել է վերածվել, այսպես կոչված, <սպիտակների և սևերի> միջև տեղեկատվական պատերազմի <ակտուալ թեմայի>։

Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես պետությունը կարող է իր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները վերածել հնարավորությունների, և դրան  ծառայեցնել զարգացած երկրներում գործող հանքարդյունաբերական ընկերություններին: Աշխարհի առավել զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ երկրների հնգյակում են այնպիսի ժողովրդավարական երկրներ, ինչպես՝ Կանադան, ԱՄՆ-ը, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան։ Ընդ որում՝ ոլորտի դերն այդ երկրների տնտեսության մեջ վերջին 10-15 տարիներին էապես աճել է։ Պատճառն աճի պահանջարկն է, առաջին հերթին՝ Չինաստանում։ Նավթագազային հանքավայրերի շատ ակտիվ շահագործում է իրականացվում Հոլանդիայում և, իհարկե, Նորվեգիայում։ Խոսելով էկոլոգիական մարտահրավերների և հանքարդյունաբերության ոլորտից  անմիջական օգուտի հաջող համակցման մասին՝ բավական է հիշել Ավստրիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող եզակի աղբամշակման գործարանի մասին: Սա ճարտարապետա-տեխնոլոգիական ֆենոմեն է՝ վնասակար արտադրության, բնապահպանական արգելքների և ճարտարապետական գլուխգործոցի հիպերբոլիկ զուգակցման իրական չափանիշ։

Արդյո՞ք այդ ժողովրդավարական երկրները պահպանում են անհրաժեշտ բնապահպանական չափանիշները։ Անշուշտ՝ այո։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, հավասարակշռված մոտեցումն է՝ հիմնված պետական կոշտ վերահսկողության և հասարակական կոնսենսուսի առկայության վրա: Հենց այն, ինչով, հավանաբար, պետք է առաջնորդվենք նաև մենք այսօր, երբ խոսքը վերաբերում է այդ կոնսենսուսին հասնելու համար ոսկե միջինի ընտրության մասին ՝ թույլ չտալով մեզ հայտվել չգրված համաշխարհային կանոններով թելադրվող ծուղակում։

Թեղուտի սինդրոմ

Թեղուտի խնդիրը, թերևս, ամենավերջինը չէ Հայաստանի բազմաթիվ  բնապահպանական խնդիրների շարքում։ Թեղուտի համար պայքարը, կարծես թե, վաղուց ավարտվել է, հանքի շահագործումն ապահովում էր հազարավոր աշխատատեղեր երկրի հյուսիսում և զգալի ուղղակի օգուտ բերում՝ տնտեսական աճ և արտաքին առևտրային հաշվի ինչ-որ հավասարակշռություն ապահովելու համար։ 

Լեռնահանքային հումքի արտահանման վիճակից տնտեսության շարունակվող կախվածության մասին են վկայում միջազգային կազմակերպությունների վերջին հաշվետվությունները: Այսպես՝ Եվրասիական զարգացման բանկը վերջերս իր հաշվետվություններից մեկում ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է բարձր տեմպերով, և  տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի օգոստոսին ավելացել է տարեկան կտրվածքով 7,6 տոկոսով (2019 թվականի հունվար-օգոստոսին ՝ տարեկան +7,0 տոկոս): Ընդ որում՝ բանկի տվյալներով, արդյունաբերական արտադրությունն աճել է տարեկան կտրվածքով 16,8 տոկոսով և հենց օգտակար հանածոների արդյունահանման ծավալների 55,0 տոկոսով աճի ֆոնին, որը մեծապես բացատրվում է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքի վերսկսմամբ: Այնպես որ՝ շարունակվող ծայրահեղ կախվածությունը, ինչպես ասում են, ակնհայտ է ։ 

Բայց դա ոչ միայն կախվածություն է, այլև՝ մարտահրավեր։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, մարտահրավեր, որը, ինչպես և Ամուլսարի դեպքում, պարզապես պետք է դարձնել առավելություն ՝ նոր իշխանության նոր բանաձևի համաձայն հասարակական կոնսենսուսի հիման վրա։

Բայց այս դեպքում, նոր իշխանությունը, չգիտես ինչու, սկսել է հետ կանգնել իր հիմնական սկզբունքներից։ Հանքարդյունաբերությունում տիրող իրավիճակին գոնե երբեմն հետևող մեկը, այդ թվում՝ բնապահպանական անվտանգության ապահովման տեսանկյունից, այսօր հարց է տալիս, թե ինչու է հեղափոխական վարչապետը ոչ խնդրահարույց համարում  նախագծի իրականացումը, որը 2017 թ.-ին կասեցվել էր՝  բնապահպանական լուրջ մարտահրավերների առկայության պատճառով, որոնք հաստատվել են Թեղուտում աշխատող միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից: Ռուսական խոշոր վարկատուի կողմից կայուն ֆինանսավորվող նախագիծը ստիպված կասեցվեց՝ մեկ այլ, արդեն արևմտյան վարկատուի հրաժարվելու պատճառով, որը դրանում լուրջ ճեղքեր է  նկատում, ընդ որում ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Խոսքը պոչամբարի պատվարի մասին էր, որը, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ տեխնոլոգիական պատճառներով, սկսեց ներսից փլուզվել։  Ընդ որում, այն ժամանակ հանքը շահագործող <Վալլեքս> ընկերությունը հայտարարեց, որ հանքաքարի արտադրության դադարեցման պատճառը ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունն է, իսկ երկու ամիս անց ստիպված էր արդեն ասել ողջ ճշմարտությունը, որ պոչամբարը խնդրահարույց է, և աշխատանքի ընդհատումը երկարատեւ կլինի: Այսինքն ՝ խոսքը անհետաձգելի սուր խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին էր։ Ընկերությունում պատասխան ստանալու փորձերը, թե ինչու խնդիրը չգտավ իր լուծումը, այն է ՝ ինչու չի հիմնանորոգվել և ամրացվել պատվարը կամ ինչու տեղ չգտնվեց Թեղուտի համար նոր <թափոնավայր> կառուցելու համար, չհաջողվեց՝ չնայած հասկանալի է, որ ընկերությունը, որը դադարել էր եկամուտ ստանալ, դժվար թե կարողանար ինչ-որ լուրջ բան անել։

Այսպես թե այնպես, խնդիրը լուծված չէ, բայց նոր շահագործողն արդեն վերսկսել է հանքի աշխատանքը։  Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ Թեղուտի անվտանգության մասին Փաշինյանի խոսքերը ոչ մի կերպ չեն համընկնում իր իսկ Կառավարության նախարարի խոսքերի հետ ։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած Էկոլոգիական վթարից հետո նա այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել այն հարցին, թե որքանով է անվտանգ Թեղուտի հանքը և արդյոք այն ապահովագրված է էկոլոգիական աղետից: Թեղուտի հարցով փորձագիտական խմբի ղեկավարներից մեկի ՝ <Հետք>-ի մեր գործընկերներին տված հարցազրույցի համաձայն ՝ Թեղուտի ամբարտակը կարող է փլուզվել և իրենից ներկայացնում է բավականին ռիսկային օբյեկտ։  Նա նույնիսկ վկայակոչում է Բրազիլիայի դառը փորձը, որտեղ Բրումադինիու քաղաքի մոտակայքում երկաթի հանքաքարի արդյունահանումից միլիոնավոր տոննա թափոնների հոսքը ողողել է ճանապարհներ, անտառներ և շենքեր, խլել հարյուրավոր մարդկանց կյանքեր։  Հետո  արդեն սկսել են փնտրել մեղավորներին, թեև հասկանալի է, որ խնդրի հիմքը ոչ թե ներառական, այլ ավելի շուտ այդ երկրի հասարակական-տնտեսական կառուցվածքի խիստ էքստրաակտիվ մոդելի մեջ էր, որտեղ միջազգային ստանդարտները, ինչպես և մինչև վերջերս մեզ մոտ, զուտ թղթային բնույթ էին կրում, իսկ գործնականում ամեն բան, այդ թվում՝ հասարակության շահերը ստորադասվում էին բացառապես ձերդ մեծություն ՇԱՀՈՒՅԹ-ին։ Այդ պատճառով Թեղուտի խնդիրը ևս նոր իշխանության սոցիալ-տնտեսական բլոկի կարևորագույն փորձությունն է մնում։ 

Զանգեզուրի <կատու>

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես խորհրդային, այնպես էլ ներկա ժամանակներում, շարունակում է մնալ հայկական արդյունաբերության առաջատարներից մեկը։ Բայց  այն <պարկի մեջ կատու> է, ընդ որում ՝ <ոսկե>, և պարկին հասանելիությունն ի սկզբանե վերապահված էր բացառապես երկրի քաղաքական վերնախավին։ Այն միշտ, ամեն հարմար առիթի դեպքում, ձեռքը մտցրել է այնտեղ ՝ ռեսուրսներ ստանալով տարբեր, հիմնականում անձնական, երբեմն էլ պետական հրատապ խնդիրների լուծման համար։

Այդ իսկ պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  կապիտալի կառուցվածքը՝ ընդհուպ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի հիմնական սեփականատերերի հետ անմիջականորեն փոխկապակցված անձինք և ընկերությունները, միայն անվանապես է թափանցիկ, դրա վերջնական շահառուների մասին տեղեկություններ չկան: Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել <թավշյա հեղափոխությունից> հետո հրաժարական տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից շահերի առկայության մասին։  Հայաստանի մի շարք խորհրդարանականներ դիմել են համապատասխան մարմիններին ՝ պահանջելով հետաքննություն սկսել այն փաստի առնչությամբ, որ ընկերության բազմամիլիոնանոց ակտիվներին փաստացի տիրապետում են բավականին համեստ անձինք, որոնք հատկապես մոտ են կանգնած նախկին նախագահի ընտանիքին: Տեսնենք՝ կարձագանքե՞ն արդյոք իրավապահները պատգամավորների կոչերին, չէ որ խոսքը շատ մեծ ակտիվների մասին է։ Ի դեպ, վերջերս ընկերությունը թողարկել է պարտատոմսեր, որոնք պետք է համալրեին ընկերության ակտիվներն ավելի քան 50 մլն դոլարով։ Արդյո՞ք դրանք ուղղված են լինելու բնապահպանական նպատակներին , թե կուղղվեն բացառապես նախկին պարտքերի վերաֆինանսավորմանը։

ԶՊՄԿ-ի կապիտալի կառուցվածքի, դրա  հետ փոխկապակցված անձանց, ընկերությունների, շահերի, անհասկանալի պատմությունների, մեծ ու փոքր էկոլոգիական <անախորժությունների> չափազանց խճճված սխեման վկայում է այդ ոսկե պարկը բացելու, այն ստվերից հանելու և հրապարակային դարձնելու անհրաժեշտության մասին:  Դրա համար, թերևս, լավագույն սխեման կդառնա <Նոր Հայաստանի> կողմից հրապարակային բորսայական վաճառքի նպատակով ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը պարտադիր կազմակերպելու ուղիների որոնումը, խիստ սահմանափակող պայմաններում, որոնք անհնար կդարձնեն կրկին նախկինների, և, ինչ  իմանաս, նոր ազգականների ձեռքում կենտրոնացման համար։  ԶՊՄԿ – ն այսօր լավագույն հարթակն է կապիտալի հանրային շուկայի զարգացման համապետական նախագծի գործարկման համար, որին երբեք չի փոխարինի ոչ մի, այսպես կոչված, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI), որի անդամ է դարձել Հայաստանը, և որի արդյունավետությունն առայժմ <զրոյի> է հավասար:

Ծուղակ իշխանության համար

Այս հանքարդյունաբերական ծուղակից պատվով դուրս գալ հնարավոր է միայն հզոր, անսասան քաղաքական կամքի առկայության դեպքում, որը կարող է իրավիճակը շրջել կայուն, ինչպես այսօր ընդունված է ասել ՝ ներառական զարգացման ուղղությամբ։ Դեռ ուշ չէ, բայց հանքարդյունաբերության ոլորտում բազմաթիվ ռիսկերի հետ կապված հարցերը հետաձգելը պարզապես վտանգավոր է։  Մյուս կողմից ՝ կտրել դրանք <գորդյան հանգույցի> սկզբունքով, դուրս մղել ներդրողներին, որոնք ամենևին մեղավոր չեն, որ նախկին իշխանություններից գործելու ջերմոցային պայմաններ են ստացել՝ <ոչ գեղեցիկ աչքերի համար>, ոչ պակաս վտանգավոր ու ոչ խելամիտ կլինի։  Բայց դա դեռ չի նշանակում, որ այս բարձր եկամտաբեր ոլորտում, որի վրա դեռևս հենվում է երկրի տնտեսական և արտահանման ներուժի զգալի ծավալը, պետք է շարունակել <մուկն ու կատու> խաղալ։

Արդեն Ժամանակն է անցնել ոլորտի կարգավորման փուլային կոշտ միջոցների, այդ թվում ՝ հանրային մասնավորեցման մեխանիզմների միջոցով, որպեսզի ներդրողները, գնահատելով սեփական շահերն ու ռիսկերը, ի դեմս  պետության տեսնեն գործընկեր, որը կարող է պատժել և խրախուսել։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Александр Мелкумян
Сильно! Хорошо бы дождаться реакции правительства или общественной дискуссии.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 45 մլն եվրո կուղղեն Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանըՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 45 մլն եվրո կուղղեն Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը
Եվրահանձնակատար․ ԵՄ-ը Հայաստանին լրացուցիչ 200 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման եւ բիզնեսի զարգացման համարԵվրահանձնակատար․ ԵՄ-ը Հայաստանին լրացուցիչ 200 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման եւ բիզնեսի զարգացման համար
Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարովԲժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է
Երեւանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներումԵրեւանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում
Կողք կողքի․ դեպի նոր հնարավորություններ՝ IDBank-ի աջակցությամբԿողք կողքի․ դեպի նոր հնարավորություններ՝ IDBank-ի աջակցությամբ
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ
Սյունիքում մեկնարկել են մարզի սահմանամերձ համայնքների համար ռազմավարական նշանակություն ունեցող “Սպանդարյան” ջրանցքի վերակառուցման աշխատանքներըՍյունիքում մեկնարկել են մարզի սահմանամերձ համայնքների համար ռազմավարական նշանակություն ունեցող “Սպանդարյան” ջրանցքի վերակառուցման աշխատանքները
Նիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասըՆիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասը
Վերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. ՓաշինյանՎերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. Փաշինյան
ԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրաԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրա
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկաՌուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա
Հայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանըՀայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանը
Դավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովինԴավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին
Դավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիքԴավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիք
"Վիվա Արմենիա"-ի սեփականատեր Fedilco Group Limited ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը կգրավադրվի Ամերիաբանկում
Խաղա Junius, շահիր մրցանակներ Խաղա Junius, շահիր մրցանակներ 
Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծըԵրեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասինՎրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ ՄիրաքյանՀայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBankԱրցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասինԿայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համարԱշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրաԿենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա
«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակում
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրա
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասինՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասին
ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորողԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող
Սուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժՍուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.09.2025
RUB4.59-0.03
USD382.850.26
EUR450.23-2.60
GBP516.62-5.96
CAD277.29-0.55
JPY25.88-0.10
CNY53.81-0.03
CHF481.45-4.01