Արմինֆո.Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) համար չօգտագործված հնարավորություններով երկիր է: Այս մասին նոյեմբերի 29-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը։
<Մեզ մոտ մշակման փուլում են գտնվում մի քանի բավական ծավալուն նախագծեր։ Ինչ վերաբերում է անմիջականորեն Հայաստանին, ապա մենք ֆինանսավորել ենք Էլեկտրական ցանցերը, դիտարկում ենք Եվրասիական գործարար կենտրոնի կառուցման խոշոր հայտը, մասնակցել ենք Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատում պարտատոմսերի տեղաբաշխմանը>, - ասել է ԵԱԶԲ ղեկավարը:
Միևնույն ժամանակ նա արձանագրել է, որ ԵԱԶԲ-ն նաեւ ֆինանսավորում է մի քանի հայկական բանկեր, որոնք իրենց հերթին վարկավորում են փոքր եւ միջին բիզնեսը: <Հավանաբար, դա փոխգործակցության մեր լուրջ ուղղությունն է։ Օրինակ՝
Ամերիաբանկի և Արդշինբանկի վարկային գծերը՝ համապատասխանաբար 30 և 10 մլն, Արարատբանկը ՝ 6 մլն, Կոնվերս Բանկը ՝ 6 մլն և այլն: Սակայն, կցանկանայի ընդգծել, որ այդ բանկերի հետ փոխգործակցությունը դրական պատմություն ունի, եւ գումարները վերադարձվում են>, - ասել է Բելյանինովը։ Նա նաեւ հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ ԵԱԶԲ-ն շուրջ 100 նախագիծ է իրականացնում բոլոր 6 երկրներում, իսկ ԵԱԶԲ-ի վարկային պորտֆելը կազմում է 4 մլրդ դոլար, սակայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է այն հասցնել 7 մլրդ դոլարի:
Որպես բանկի մշտական զարգացման վառ օրինակ՝ Բելյանինովը նշել է Fitch վարկային վարկանիշում դիրքերի բարձրացումը: Նա համոզմունք է հայտնել, որ անցած երկու տարիների ընթացքում ԵԱԶԲ-ի կողմից քիչ բան չի արվել, լուրջ արդյունքներ են ձեռք բերվել, և բանկը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |