Արմինֆո. Աշխարհի ամենահեղինակավոր եւ հայտնի տպագիր պարբերականներից մեկը՝ Forbes-ը, Երեւանն ընդգրկել է 2020 թվի համար թերագնահատված զբոսաշրջային ուղղությունների առաջատար տասնյակում:
"Հայաստանը, որը աշխարհում հայտնի է որպես հնագույն քրիստոնեական երկիր, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված քրիստոնեական տաճարների և վանքերի ավերակների ամենահետաքրքիր վայրերից մեկը: Մայրաքաղաք Երևանը երկրի վրա մշտապես բնակեցված հնագույն քաղաքներիցն մեկն է և հայտնի է իր Արարատ լեռան իր փառահեղ տեսարաններով: Երևանն անվանվել է "վարդագույն քաղաք" տուֆի վարդագույն հրաբխային տեսակի պատճառով, որը ձևավորում է նրա ճարտարապետության մեծ մասը", - ասվում է հրապարակման մեջ ։
Բացի այդ, Forbes-ն առաջարկում է հետեւել Քիմ Քարդաշյանի օրինակին եւ կանգ առնել Marriott Yerevan հյուրանոցում, իսկ ընթրիքի համար սեղան պատվիրել հանրահայտ Dolmama ռեստորանում, որտեղ արդեն եղել են հայտնի մարդիկ՝ Հիլարի Քլինթոնը, Ուելսի արքայազնը և Ժերար Դեպարդյեն:
Երեւանից բացի, 2020 թվականի թերագնահատված զբոսաշրջային ուղղությունների ցանկում են նաեւ Դել Սակրամենտոն (Ուրուգվայ), Կոն Դաո կղզին (Վիետնամ), Լագոսը (Նիգերիա), Մոնդոլկիրին (Քամբոջա), Պունտա Գորդան (Բելիզ), Ռոտերդամը (Նիդերլանդներ), Սան Անտոնիոն (Տեխաս, ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Թելչը (Չեխիա):
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |