Արմինֆո. Արփա-Սեւան թունելը 2020 թվականին կսկսի գործել իր ողջ ծավալով։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավիյանը՝ ներկայացնելով կառավարության պատասխանը "Լուսավոր Հայաստան" խմբակցության հարցմանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ամենօրյա ռեժիմով իրականացվել է ոռոգման կարիքների համար Սեւանից բաց թողնվող ջրի օգտագործման արդյունավետության մոնիթորինգ: Դա, ինչպես նշվել է, օգնեց ոչ միայն խուսափել լճից լրացուցիչ ջրառից, այլեւ իրականացնել դրանք օրենքով նախատեսված մակարդակից ցածր, այսինքն՝ 143.8 մլն խմ՝ 170 մլն խմ փոխարեն։
"Կարծում եմ, որ հաջորդ տարի Արփա-Սևան թունելը կսկսի գործել ողջ ծավալով։ Այս պահին իրականացվում են հետազոտություններ թունելի թողունակության ավելացման հնարավորության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, 2020 թվականին այդ հարցին մենք վերջնական պատասխան կստանանք", - ասել է Ավինյանը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |