Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019 16:54
Նաիրա Բադալյան

«Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ

«Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։

 

Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է  գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն ավելացել են 37%-ով, արտահանումը՝ 141%-ով։

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարին կամփոփվի շուրջ 2,4 մլրդ դրամի արտադրանքով,  որից արտահանումը կկազմի շուրջ 40%-ը։ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ։

 

Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է շոկոլադի արտադրության շղթայի փուլերին, իտալական և բելգիական արտադրության նոր սարքավորումներին, ինչպես նաև ընկերության ընդլայնման նպատակով իրականցվող ներդրումային ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը, հիմանդրի խոսքով, մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի։ Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020 թվականին առկա 240 աշխատակազմը նախատեսվում է համալրել ևս 50 նոր հիմնական աշխատատեղով:

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են արտադրանքի առաջմղման միջոցառումներին արտաքին շուկաներում, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերին։

 

Անդրադարձ է եղել նաև ընկերության արտադրական գործընթացի հետ կապված որոշ խնդիրների կարգավորմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000