Արմինֆո.PAUL ֆրանսիական հայտնի սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով կգործի նաև Հայաստանում։ Ավելի քան երկու տարի տևած ակտիվ բանակցություններից հետո <Գալաքսի> ընկերությունների խումբը պայմանագիր է կնքել PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ: Այսպիսով՝ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի PAUL-ի 5 սրճարան, ինչի շնորհիվ կստեղծվ շուրջ 200 նոր աշխատատեղ ։
PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ՝ հետագայում այն ընդլայնվել է որպես սրճարան-ռեստորան:
Հայաստանում PAUL-ի հայտնվելը ողջունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
PAUL-ը 2019 թվականի երրորդ խոշոր միջազգային նախագիծն է, որի մասին հայտարարվել է <Գալաքսիի> կողմից ։ Այսպես՝ տարեսկզբին հայտարարվեց
Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ամռանը տրվեց
Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |